Հայկական Բլոգ վորտեղ կգտնեք ամեն ինչ

  • Добро пожаловать


ԱՄՆ ռազմական գերատեսչությունը որոշել է իրական ռազմական գործողությունների անցնել, եթե որևէ երկրի հաքեր փորձի հարձակվել ամերիկան անվտանգության համակարգի վրա:
ԱՄՆ համակարգչային անվտանգության նոր ռազմավարության համաձայն՝ հաքերային հարձակումները հավասարազոր են իրական ռազմական գործողություններին, ինչն էլ իրավունք է տալիս Պենտագոնին պատասխան հարված հասցնել ռումբերով:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ԱՄՆ-ի անվտանգության մասնագետները բողոքել են չինական ու ռուսական հարձակումներեից:

Անվտանգության մասնագետ Չարլի Միլլերը հայտնաբերել է մի խոցելիություն, որը թույլ է տալիս փոխել Apple նոութբուքների մարտկոցի համար պատասխանատու միկրոկարգավորչի կարգավորումները: Փորձագետը պնդում է, որ հաքերներն անհրաժեշտության դեպքում կարող են շարքից հանել մարտկոցն ու պայթեցնել այն:
Խոսքը MacBook, MacBook Pro և MacBook Air նոութբուքների մասին է: Միլլերի խոսքով՝ մարտկոցները համալրված են չիպերով, որոնք ղեկավարում են լիցքավորումը նույնիսկ այն ժամանակ, երբ նոութբուքը անջատված վիճակում է: էլեկտրաշարժիչի աշխատանքը կարգավորող սարքը «գիտի»` երբ դադարեցնել լիցքավորումը, ինչպես նաև այն կարգավորում է մարտկոցի ջերմաստիճանը, գրում է Forbes-ը:
2009թ. մարտին Apple-ը թողարկեց ծրագրային թարմացում, որը թույլ էր տալիս երկարեցնել MacBook նոութբուքի մարտկոցի ավտոնոմ աշխատանքի ժամանակը: Այդ թարմացումը իրականում կոնտրոլլերի կարգավորումները փոխող ծրագիր էր:
Ուսումնասիրելով այդ ծրագիրը՝ Միլլերը հայտնաբերել է, որ չիպում օգտագործված են շատ թույլ անվտանգության մեխանիզմներ: Իսկ եթե հաքերը կարողանա կոտրել դրանք, կարող է փոխել կարգավորումները, ինչը կհանգեցնի գերտաքացման ու պայթյունի:
Միլլերն ինքն արդեն շարքից հանել է յոթ մարտկոց, որոնք այլևս հնարավոր չէ օգտագործել:
Միլլերն առաջինը չէ հայտնաբերել նման խնդիր. դեռևս 2009-ին նման հետազոտություն էր անցկացրել McAfee ընկերության աշխատակից Բերնաբի Ջեքը (Barnaby Jack):
Միլլերը չի հայտնում, թե ինչպես է կարողացել թափանցել մարտկոցային համակարգի միկրոկարգավորչի մեջ: Ավելի մանրամասն ինֆորմացիա մասնագետը խոստացել է ներկայացնել Black Hat կոնֆերանսին, որը կկայանա ս.թ. օգոստոսին:
Չարլի Միլլերն, ով նախկինում աշխատել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունում, այժմ Accuvant ընկերության հետազոտողներից է:


Մոսկվայի Իվանովսկու փողոցում գտնվող իր բնակարանում հայտնաբերվել է Mail.ru ընկերության փոխնախագահի օգնականի դին: Պարզվում է՝ 31-ամյա Ալեքսանդր Մալանկինը օգոստոսի 4-ին ինքնասպանություն է գործել՝ որսորդական հրացանով կրակելով գլխին: Հաղորդում է «Комсомольская правда»-ն՝ հղում անելով ոստիկանությանը:
Նախնական տվյալներով՝ դիակը հայտնաբերվել է դեպքից մոտ 24 ժամ անց:
Մալանկինի մահվան հանգամանքները ճշտվում են: Նա երկու օր առաջ՝ օգոստոսի 2-ին, մուտք է գործել սոցցանցերից մեկը, սակայն որևէ այլ տեղեկություններ չկան:
Mail.ru-ի ներկայացուցիչները դեռևս ոչ մի մեկնաբանություն չեն տվել այս դեպքի առնչությամբ: Դեպքի քննությունը վարում է Ռուսաստանի քննչական հանձնաժողովը:


Apple ընկերությունն սկսել է Find My Mac ֆունկցիայի փորձարկումը, որը թույլ է տալիս հայտնաբերել կորցրած MacBook նոութբուքի գտնվելու վայրն, ինչպես նաև հեռակա ջնջել համակարգչի հիշողությունը: Հաղորդում է MacRumors-ը:
Նոր ծառայությունը հասանելի է iCloud ծառայության միջոցով, որը նախատեսված է տվյալների պահպանման  ու տարբեր սարքերի միջև սինխրոնիզացիայի համար: Ծառայությունը, որ դեռ տեստավորման փուլում է, վերջնակապանպես պատրաստ կլինի աշնանը:
Find My Mac-ն աշխատում է, ինչպես Find My iPhone-ը: Քանի որ համակարգիչները չունեն GPS, կորցրած համակարգիչների գտնվելու վայրը կորոշվի մոտակա Wi-Fi կետերի միջոցով:
Գտնելով համակարգիչը՝ օգտագործողը կարող է հաղորդագրություն ուղարկել , որը կհայտնվի նոութբուքի էկրանին, արգելափակել սարքի օգտագործումը կամ ջնջել ամբողջ հիշողությունը:
Find My iPhone ծառայությունը ներկայացվել է 2009թ. և սկզբնական շրջանում եղել է վճարովի: 2010-ի վերջին այն դարձավ անվճար՝ պայմանավորված սմարթֆոնային շուկայում ստեղծված ուժեղ մրցակցությամբ:



Google ընկերությունն իր Google Earth ծրագրի «Օվկիանոս» բաժնում ավելացրել է օվկիանոսների հատակի ռելիեֆների բարձրորակ նկարները: Ծրագրի թարմացված տարբերակը կարելի է բեռնել Google Earth-ի պաշտոնական կայքում:
Օգտատերերը կարող են մանրամասն հետազոտել Ատլանտիկ օվկիանոսում 600 մետր խորության վրա գտնվող Հուդզոնի կիրճը, Խաղաղ օվկիանոսում գտնվող Լամոնտ լեռնաշղթան, ԱՄՆ-ի ափերին մոտ գտնվող խաղաղօվկիանոսյան Մենդոսինո իջվածքը և այլն
Բարձրորակ նկարահանված է դեռևս Համաշխարհային օվկիանոսի հատակի 6 տոկոսը միայն:

Ծառայությունը ստեղծելիս Google-ը օգտվել է 12 գիտական կազմակերպությունների, այդ թվում՝ Կոլումբիայի համալսարանին կից Լամոնտ-Դոհերթի գեոֆիզիկական լաբորատորիայի կողմից տրամադրված տեղեկատվությունից:
Tert.am-ի փոխանցմամբ՝ «Օվկիանոս» բաժինը թարմացվել է ընթացիկ տարվա հունիսի 8-ին՝ Օվկիանոսի համաշխարհային օրը:
Տեսանյութ


Երևանի կենդանաբանական այգում այսուհետ կգործի անվճար հանրային Wi-Fi կապ, որը տրամադրելու է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

Wi-Fi ինտերնետի պաշտոնական մեկնարկի արարողությունը կկայանա վաղը` հուլիսի 29-ին:

Միջոցառմանը կմասնակցեն Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մի քանի ժամվա ընթացքում զրկվել է Twitter-ի իր էջի մոտ 36 հազար հետևորդներից: Այս մասին հաղորդում է Mashable կայքը: Պարզվել է, որ Օբաման դիմել էր Twitter-ում իր 9 միլիոն հետևորդներին՝ խնդրելով իրենց նահանգներից ընտրված հանրապետական կոնգրեսականների վրա ճնշումներ բանեցնել, որպեսզի նրանք կողմ քվեարկեն պետական պարտքի շեմի բարձրացման օրինագծին, ինչը թույլ կտա խուսափել դեֆոլտից:

Թեպետ բավականին դրական արձագանքներ են եղել, այդուհանդերձ 9 միլիոն հետևորդից մոտ 36 հազարը ջնջել են Օբամային իրենց «ընկերների» ցանկից: Իսկ Twitter-ում հայտնվել է նույնիսկ «Օբամա-սպամ»՝ #ObamaSpam հեշթեգը, երբ քննարկվել է Օբամայի էջի կողմից նման խնդրանքի զանգվածային տարածումը:

Օբամայի նամակագրությունը մեկ այլ բացասական հետևանք ևս ունեցել է: Կոնգրեսում հանրապետականների էջի հետևորդների թիվն ավելացել է 6,500-ով: Այս մասին գրում է The National Journal-ը:

Բացի այդ, Օբամայի ջանքերը հաջողությամբ չեն պսակվել, Կոնգրեսում հանրապետականներն ու դեմոկրատները մեկը մյուսի հետևից մերժում են ներկայացված օրինագծերը, իսկ մինչև դեֆոլտ հայտարարելը մնաց 3 օր: