Հայկական Բլոգ վորտեղ կգտնեք ամեն ինչ

  • Добро пожаловать


Մասնագետները կանխատեսել են, որ մինչև 2015թ. ինտերնետին միացված սարքերի քանակը կհասնի 15 միլիարդի, իսկ երկրագնդի յուրաքանչյուր բնակչի բաժին կհասնի 2.5 սարք: Այս տարի սմարթֆոնների և պլանշետային համակարգիչների բուռն զարգացումը հանգեցրել է նրան, որ արդեն ինտերնետի հետ «կապ են հաստատել» 5 միլիարդ սարքեր:

Այս հետազոտություններն իրականացրել է Cisco ընկերությունը, որը բուռն աճ է կանխատեսել հաջորդ 4 տարիների ընթացքում: Ամենամյա զեկույցում նշվել է նաև, որ բնակչության 40%-ը մինչև այդ թվականը ապահովված կլինի ինտերնետ հասանելիությամբ: Իսկ ինտերնետ թրաֆիքը կհասնի 80 հեքսաբայթի մեկ ամսում (մեկ հեքսաբայթը, կամ ՀԲ-ն հավասար է 1000 պենտաբայթի կամ 1,000,000 գիգաբայթի): Համեմատության համար նշենք, որ 2004թ. ամենամսյա թրաֆիքը կազմել է ընդամենը մեկ հեքսաբայթ:

Ընդ որում, ինտերնետ բովանդակության մեծ մասը կազմելու են տեսանյութերը, իսկ օգտատերերն ամեն վայրկյան ներբեռնելու են մոտ մեկ միլիոն րոպեի տեսանյութ:

Categories:

0 коммент. для "Մինչև 2015 թ. ինտերնետին միացված սարքերի քանակը կհասնի 15 միլիարդի"

Отправить комментарий