Apple ընկերությունն սկսել է Find My Mac ֆունկցիայի փորձարկումը, որը թույլ է տալիս հայտնաբերել կորցրած MacBook նոութբուքի գտնվելու վայրն, ինչպես նաև հեռակա ջնջել համակարգչի հիշողությունը: Հաղորդում է MacRumors-ը:
Նոր ծառայությունը հասանելի է iCloud ծառայության միջոցով, որը նախատեսված է տվյալների պահպանման ու տարբեր սարքերի միջև սինխրոնիզացիայի համար: Ծառայությունը, որ դեռ տեստավորման փուլում է, վերջնակապանպես պատրաստ կլինի աշնանը:
Find My Mac-ն աշխատում է, ինչպես Find My iPhone-ը: Քանի որ համակարգիչները չունեն GPS, կորցրած համակարգիչների գտնվելու վայրը կորոշվի մոտակա Wi-Fi կետերի միջոցով:
Գտնելով համակարգիչը՝ օգտագործողը կարող է հաղորդագրություն ուղարկել , որը կհայտնվի նոութբուքի էկրանին, արգելափակել սարքի օգտագործումը կամ ջնջել ամբողջ հիշողությունը:
Find My iPhone ծառայությունը ներկայացվել է 2009թ. և սկզբնական շրջանում եղել է վճարովի: 2010-ի վերջին այն դարձավ անվճար՝ պայմանավորված սմարթֆոնային շուկայում ստեղծված ուժեղ մրցակցությամբ:
0 коммент. для "Apple-ը սկսել է կորցրած նոութբուքների որոնման ծառայության փորձարկումը"
Отправить комментарий