Համաշխարհային շուկայում Windows XP օպերացիոն համակարգի մասնաբաժինը նվազել է 50%-ից՝ կազմելով 49.69%: Ինչպես հաղորդում է Computerwolrd-ը, դիտարկումների ողջ փուլում 50%-ից մասնաբաժնի նվազումը տեղի է ունեցել առաջին անգամ:
Միաժամանակ նշվում է, որ Windows XP-ն շարունակում է առաջատար մնալ այդ շուկայում: Նրան զիջում է Windows 7-ը, որի մասնաբաժինը շուկայում կազմում է 27.92%, Vista-ն՝ 9.27% (երեքն էլ Microsoft ընկերության արտադրանքն է) և Mac OS X 10.6 Snow Leopard-ը՝ 3.76%: Ընդհանուր առմամբ Windows-ին բաժին է ընկնում շուկայի 87%-ը:
Տեղեկացնենք, որ Windows XP-ն արտադրվել է 2001 թ-ին, դրա գործողության և սպասարկման ժամկետը երկարացվել է մինչև 2014 թ.:

0 коммент. для "Windows XP-ն շարունակում է կորցնել շուկան"
Отправить комментарий