Հայկական Բլոգ վորտեղ կգտնեք ամեն ինչ

  • Добро пожаловать


Բլոգի նախորդ նյութերում մի քանի անգամ արդեն անդրադարձել եմ տարբեր հնարքների, որոնց միջոցով կարող ենք կիրառել տարբեր էֆեկտներ կայքերի վրա: Օրինակ ջնջել կայքից ցանկացած ինֆորմացիա կամ հատուկ էֆեկտներով շարժում տալ կայքի բոլոր նկարներին: Կրկին անգամ հիշեցնեմ, որ սրանք ընդամենը Javascript հնարքներ են և կապ չունեն կայքերը կոտրելու հետ: Այդ էֆեկտների հետևանքները չեն պահպանվում: Գոյություն ունի այդպիսի էֆեկտներով հարուստ մի կայք, որի օգնությամբ կարող ենք զվարճանալ ցանկացած կայքի վրա: 


1. Մտեք www.AddEffects.net կայքը:
2. Առաջարկվող դաշտում գրեք ցանկացած կայքի անուն և սեղմեք GO!
3. Բացված էջում վերևի ձախ անկյունից ընտրեք էֆֆեկտները և կիրառեք դրանք այդ կայքի վրա:




AddEffects-ի ծառայություններից կարող եք օգտվել նաև հետևյալ եղանակով՝

1. Մտեք որևէ կայք (Օր. www.google.com)
2. Հասցեի վերջում ավելացրեք .addeffects.net և սեղմեք Enter (օր. www.google.com.addeffects.net)
3. Բացված էջում վերևի ձախ անկյունից ընտրեք էֆֆեկտները և կիրառեք դրանք այդ կայքի վրա:

Categories:

0 коммент. для "Կիրառեք տարբեր էֆեկտներ կայքերի վրա"

Отправить комментарий