Հայկական Բլոգ վորտեղ կգտնեք ամեն ինչ

  • Добро пожаловать


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մի քանի ժամվա ընթացքում զրկվել է Twitter-ի իր էջի մոտ 36 հազար հետևորդներից: Այս մասին հաղորդում է Mashable կայքը: Պարզվել է, որ Օբաման դիմել էր Twitter-ում իր 9 միլիոն հետևորդներին՝ խնդրելով իրենց նահանգներից ընտրված հանրապետական կոնգրեսականների վրա ճնշումներ բանեցնել, որպեսզի նրանք կողմ քվեարկեն պետական պարտքի շեմի բարձրացման օրինագծին, ինչը թույլ կտա խուսափել դեֆոլտից:

Թեպետ բավականին դրական արձագանքներ են եղել, այդուհանդերձ 9 միլիոն հետևորդից մոտ 36 հազարը ջնջել են Օբամային իրենց «ընկերների» ցանկից: Իսկ Twitter-ում հայտնվել է նույնիսկ «Օբամա-սպամ»՝ #ObamaSpam հեշթեգը, երբ քննարկվել է Օբամայի էջի կողմից նման խնդրանքի զանգվածային տարածումը:

Օբամայի նամակագրությունը մեկ այլ բացասական հետևանք ևս ունեցել է: Կոնգրեսում հանրապետականների էջի հետևորդների թիվն ավելացել է 6,500-ով: Այս մասին գրում է The National Journal-ը:

Բացի այդ, Օբամայի ջանքերը հաջողությամբ չեն պսակվել, Կոնգրեսում հանրապետականներն ու դեմոկրատները մեկը մյուսի հետևից մերժում են ներկայացված օրինագծերը, իսկ մինչև դեֆոլտ հայտարարելը մնաց 3 օր:

Categories:

0 коммент. для "Օբաման էլ է սպամ ուղարկում"

Отправить комментарий