Ճապոնական Double Research & Development ընկերությունը ներկայացրել է նոր Amenbo մկնիկի գործառույթներ ունեցող սարք: Այն թույլ է տալիս ղեկավարել համակարգիչը՝ օգտագործելով ձեռքի բոլոր 5 մատները: Այս մասին հաղորդում է CrunchGear կայքը:
Amenbo-ի վրա կան 6 հիմնական տարրեր՝ հենակ դաստակի համար և 5 տակդիրներ մատների համար, որոնք միացված են հաղորդալարերով: Յուրաքանչյուր տակդիրի մեջ կա սարք, որը հետևում է մատների շարժմանը, ինչպես նաև չափում է ուժը, որով մատը սեղմում է այդ տակդիրին:
Սարքը ստեղծողները պնդում են, որ Amenbo-ն կարող է օգտագործվել 3D գրաֆիկական ծրագրերը կառավարելու համար: Այս սարքն արդեն կարելի է միացնել այն համակարգիչներին, որոնք աշխատում են Windows 7 օպերացիոն համակարգով:

0 коммент. для "Ճապոնացիները ստեղծել են հինգմատնանի մկնիկ (տեսանյութ)"
Отправить комментарий